Ինչո՞ւ գնացին Ռոնալդուն և Զիդանը, կգնա՞ Ռամոսը, ի՞նչ կանեն Ազարն ու Մբապեն. Պատմել է Պերեսը
Երկուշաբթի Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Onda Cero» ռադիոյի եթերում շատ հետաքրքիր բաներ է պատմել Ռոնալդուի, Զիդանի, Ռամոսի, Մբապեի և ուրիշների մասին: Ահա ամենակարևորը:
Այն մասին, որ Ռոնալդուն գնաց, քանի որ թիմը չէր օգնել վճարել հարկերը
«Ոչ մի նման բան, դրանք պարզապես լուրեր են, որոնք իրականության հետ կապ չունեն: Նա ցանկանում էր փոխել և բարելավել պայմանագիրը և հասավ դրան «Յուվենթուսում»: Դա բոլորի համար լավ տարբերակ էր:
«Ռեալ Մադրիդում» 9 տարիների ընթացքում մենք երբեք խնդիրներ չենք ունեցել նրա հետ, նա երբեք չի ուշացել կամ նման բան: Կարծում եմ, նա լավագույն ֆուտբոլիստն է, որին ես ստորագրել եմ «Ռեալում»:
Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել նրա հետ: Չկան խնդիրներ՝ նույնիսկ փողի պատճառով: Մենք երբեք չենք քննարկել իր հարկային պարտավորությունները»:
Զիդանի հեռանալու մասին
«Նա հեռացավ, քանի որ սպառվել էր, ինչպես ամբողջ թիմը: Նախորդ մրցաշրջանի համեմատ բոլորը դանդաղել էին, բացի Բենզեմայից: Զիդանը ճնշման տակ էր, քանի որ առաջնության արդյունքները անհանգստացնում էին բոլորին: Հանդիպեցինք, երբ նա որոշեց, որ նրան պետք է դադար: Եվ եթե Զիդանը ինչ-որ բան որոշում է, ապա դա վերջնական է»:
Լոպետեգիի մասին
«Այդ պահին (2018 թվականի ամռանը) այսքան ազատ մարզիչներ չկային: Կլոպը 5 տարի պայմանագիր ուներ: Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Լոպետեգին հրավիրելու հնարավորություն կար: Ես պայմանագիր կնքեցի Ռուբիալեսի (Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ) հետ, և մենք որոշեցինք, որ նորմալ կլինի հայտարարել Լոպետեգիի պայմանագրի մասին աշխարհի առաջնությունից շուտ: Այնուամենայնիվ, այդ օրը փոխվեց մի բան, և նրանք հեռացրին նրան: Հետևաբար, «Ռեալը» չպետք է փոխհատուցի դրա համար»:
Ռամոսի հեռանալու մասին
«Այո, նա ասել է ինձ, որ ցանկանում է հեռանալ: Նա խոսել է դրա մասին ինձ հետ անձամբ: Նա եկել է իմ գրասենյակ և ասել, որ Չինաստանից շատ լուրջ առաջարկ է ստացել, սակայն նրանք ի վիճակի չեն իրականացնել տրանսֆերը: Չինական տրանսֆերային շուկայում հիմա շատ խճճված իրավիճակ է, բայց պայմանագրի պայմանները ամբողջությամբ բավարարել են Ռամոսին:
Անընդունելի է թիմի ավագին անվճար բաց թողնելը: Դա վտանգավոր նախադեպ կլինի: Նա խնդրել է, բայց մենք ավագին անվճար բաց չենք թողնի»:
Ազարի տրանսֆերի մասին
«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք բանակցություններ վարենք մի ակումբի հետ, որը պետք է մասնակցի Երոպայի լիգայի եզրափակչին:
Ազարը լավագույններից մեկն է, և մենք արդեն մի քանի տարի է փորձում ենք ստորագրել նրան: Հույս ունեմ, որ այս տարի մեզ կհաջողվի իրականացնել գործարքը»:
Նեյմարի և Մբապեի մասին
«Ես նրանց մասին չեմ խոսել ոչ Զիդանի, ոչ էլ մարզչական շտաբի մեկ այլ անդամի հետ: Նախորդ տարի մենք հայտարարեցինք, որ այս ֆուտբոլիստները մեզ չեն հետաքրքրում, իրավիճակը այս տարի չի փոխվել»:
Պերեսը մի քանի անգամ շեշտեց, որ չի պատրաստվում խոսել առանձին ֆուտբոլիստների մասին, սակայն, արդյունքում, անդրադարձավ թիմի ֆուտբոլիստներից շատերի ներկային և ապագային:
Խամես Ռոդրիգես
Խամես Ռոդրիգեսը երկու տարվա վարձավճարից հետո վերադառնում է «Բավարիայից», քանի որ մյունխենցիները չեն գնում նրա տրանսֆերը: Պերեսը նշել է, որ կոլումբիացու վերաբերյալ որոշումը դեռևս չի կայացվել: Նա կարծում է, որ Զիդանը Խամեսի կարիքը չունի:
Կեյլոր Նավաս
Կեյլոր Նավասը արդեն հրաժեշտ է տվել երկրպագուներին, սակայն Պերեսը ասել է, որ դեռ չգիտի՝ հեռանալու է Նավասը, թե ոչ:
Անտուան Գրիզման
Ըստ Պերեսի՝ ոչ մեկ նրան չի առաջարել գնել Գրիզմանի տրանսֆերը, իսկ ինքն էլ առանձնակի հետաքրքրությամբ չի դիտարկել Գրիզմանի՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու հարցը:
Էդեգոր
Էդեգորը, ըստ Պերեսի, Հոլանդիայի առաջնությունում 2-3 լավագույն ֆուտբոլիստներից է և 2-3 տարի հետո է դառնալու «Ռեալի» աստղը:
Բացի այդ.
• Մոդրիչի աշխատավարձը բարձրանալու է «Ոսկե գնդակ» նվաճելու պատճառով
• Բեյլի համար ոչ ոք գումար չի առաջարկել
• Ասենսիոյի համար չեն առաջարկել 150 միլիոն եվրո
• Կրոսն ու Նաչոն կնքել են նոր պայմանագրեր
Սիրարփի Աղաբաբյան