«Ես հարցի հասցեատերը չեմ». Հովհաննես Մանուկյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջի միջոցով ժամեր առաջ արած հայտարարությանը, որում նա կոչ է անում վաղն առավոտյան ժամը 08:30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի, սուր քննարկումների առիթ է դարձել:

168.am-ը ՀՀ արդարադատության նախկին նախարար (2014-2015), ՀՀ Վճռաբեկ Դատարանի նախկին գլխավոր դատավոր (2005-2008) Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց՝ դատական համակարգում բարեփոխումների հնարավորությունն ունենալով, ի՞նչ կարիք կա դատարանների առջև հավաքներ անցկացնելու, անցած մեկ տարին բավարար չէ՞ր գոնե այդ բարեփոխումների մեկնարկը տալու համար:

«Ես հարցի հասցեատերը չեմ: Հավաքներ անցկացնողներին հարցրեք»,- պատասխանեց Հ.Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս