Բաժիններ՝

Վարչապետն իր մոտ է հրավիրել դատական մարմինների ղեկավարներին. «Փաստինֆո»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղն առավոտյան 12։00-ին իր մոտ է հրավիրել դատական մարմինների ղեկավարներին, հայտնում է «Փաստինֆո»-ն:

«Նշենք, որ վարչապետը այսօր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ վաղը 12։00-ին պատրաստվում է հայտարարել հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը։

Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ առավոտյան 8։30-ից արգելափակվելու են հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»,- գրում է «Փաստինֆո»-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս