«Եթե դուք ունեք իշխանություն խնդիրները լուծելու իրավունքի սահմաններում, ինչո՞ւ այսպես». Գևորգ Գյոզալյան

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինքս միշտ գտել եմ, որ դատական իշխանության 80%-ին պետք է տուն ուղարկել, համապատասխանաբար գնահատականներս էլ են եղել սուր, բայց այն ինչ հայտարարել է վարչապետը վաղվա համար, ինձ մտահոգում է, անկեղծ մտահոգում է։ Տղերք, ախր այդպես չեն անում, ախր դա նիհիլիզմի անմիջական հաստատումն է։ Կրկին հիշեցի Անատոլ Ֆրանցի՝ «Աստվածները ծարավի են» վեպը։ Ախր, եթե դուք ունեք իշխանություն խնդիրները լուծելու իրավունքի սահմաններում, չշտապելով, համբերատար, ի վերջո ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ, ինչո՞ւ այսպես․․․»:

Տեսանյութեր

Լրահոս