Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մետրոպոլիտենի չորս կայարաններ հոսանքազրկվել են:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է ֆուտբոլային Red Eagles ֆան շարժման անդամների հետ։
Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մխչյան ֆիշ» ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին։ Պետռեգիստրի բազայից տեղեկացանք նմանատիպ մեկ այլ ընկերության՝ «Մխչյան ֆիշ ֆուդ»-ի մասին, որն էլ գրանցված է Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի անունով։
ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ահաբեկչության հակազդման ուղղությամբ անցկացվող համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են բացատրական աշխատանք։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում նոր փոփոխություններ է խոստանում: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ առաջիկայում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելու է ոլորտում արված ու արվելիք աշխատանքը:
Մայիսի 10-ին լրացավ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնավարման մեկ տարին:
Մայիսի 11-ին, ժամը 10:08-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 53 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ Ռուսաստանից ժամանած վարդենիկցի գործարար Արթուր Այվազյանը նշեց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, իր հետ շատ այլ հայեր և գործարարներ՝ նույնպես, բայց հողերի բաշխման հետ կապված որոշ մտահոգություններ ունեն։
Մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 11-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ օձը փաթաթվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած ավտոմեքենայի ընթացամասի ձողին. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այ այսպիսի հիմարություններով եք զբաղվում Ձեր գործը նորմալ անելու փոխարեն, որ վարչապետը ասուլիսի ժամանակ իրեն Ղարաբաղի հարցում անկողմնակալ դիտորդի պես ա պահում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին:
Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: […]
«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը ներկայացրեց մարզի զբոսաշրջային հնարավորությունները՝ ընդգծելով, որ զբոսաշրջությունն այն ոլորտն է, որի զարգացմամբ զարգանում են այլ հարակից ոլորտներ և ծառայություններ։
Երեւանում, 87 տարեկանում մահացել է խորհրդային պետական և քաղաքական գործիչ Վլադիմիր Ղալումյանը:
Մայիսի 10-ին Էրեբունի վարչական տարածքում մի տաքսու վարորդ ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողներին է մոտեցել և հայտնել, որ ուղևորներից մեկը վերցրել է իր բջջային հեռախոսներն ու փախել:
«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ժամանակ մարզի հնարավուութրություններին ու խնդիրներին անդրադարձավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վարազդատ Կարապետյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 12-ին կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն:
1994 թ.-ի մայիսի 12-ին կնքված եռակողմ համաձայնագիրն Ադրբեջանը ստորագրեց ռազմական գործողությունների ճնշման տակ:
«ՀՀ-ում այս պահին մենք ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն. մոտ 40-50 տարի հետ ենք աշխարհի լավագույն երկրների գյուղատնտեսություններից»,- այս մասին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը՝ նկատելով, որ այն իր համար է նորություն, քանի որ ինքը Հայաստանում նոր մարդ է։
«Դեռևս 1995-96 թվականին, երբ ՀՀ նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց, իմ կարծիքով և շատերի կարծիքով, ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղակայաված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում։ Սա ընդգծում էր նաև Սևանի առանձնահատուկ նշանակությունը ՀՀ-ի համար։ Եվ Սևանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև մեր տարածաշրջանի համար»:
Ճապոնիայի Կյուսյու և Սիկոկու կղզիների միջև ընկած հատվածում մայիսի 11-ին 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Մայիսի 10-ի՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում: Խուզարկության արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են 12 հեռախոս, հեռախոսի 17 լիցքավորիչ, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն խաղաթուղթ, 4 զույգ զառ և 5 դանակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառում է։ Նա Գավառի Լեվոն Քալանթարի անվան պետական դրամատիակական թատրոնում մասնակցում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին։
Այցի շրջանակում պատվիրակության անդամները կհանդիպեն Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:
Հետաքրքիր է, եթե ես ինձ նման բան թույլ տայի (մեքենաներով արգելափակեի մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցը և հետևիցս մի քանի ավտոմեքենա ուղեկցեին, և աշխատանքի շտապող մարդիկ ուշանային աշխատանքից իմ «վառ» երևակայության պատճառով), ինձ հետ ո՞նց կվարվեր պետությունը՝ կփռեր ասվալտին, եթե ոչ՝ ծեփեր պատերին…
Ինչպես խոստացել էի, անդրադառնում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ որոշմանը, դրա քաղաքական եւ իրավական գնահատականներին եւ հետեւանքներին։
«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովը մեկնարկեց:
Եռատոնին նվիրված խորհրդանշական միջոցառումների շարքում մայիսի 10-ին, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի կողմից, Շուշիի «Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված Արցախի Հանրապետությանը, ՊԲ-ին և նրա շարքերում ծառայություն իրականացնող բոլոր զինվորականներին:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել խմբի աշխատանքները քաղաքացիական պատրաստվածության կարողությունների զարգացման նպատակով, կարևորել այս ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները: