
Վթար Երևանում

Մայիսի 11-ին, ժամը 10:08-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 53 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Suzuki SX4 մակնիշի ավտոմեքենան վարորդ՝ Մ.Չ. դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ.Չ.-ն դուրս է եկել ավտոմեքենայից (բուժօգնության կարիք չի ունեցել):
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: