«Կոչ եմ անում՝ մեր երկրի համար հացահատիկի ռազմավարական պաշար ստեղծել». Վարազդատ Կարապետյան
«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ժամանակ մարզի հնարավուութրություններին ու խնդիրներին անդրադարձավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վարազդատ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ գյուղատնտեության առումով մարզը շատ բազմազան չէ, բայց չրարտադրության ոլորտում լուրջ հնարավորություններ կան։
«Իհարկե, հացահատիկը և կարտոֆիլը նույնպես մեր մարզի համար էական նշանակություն ունեցող մշակաբույսեր են։ Հացահատիկի առումով, օգտվելով առիթից, որ պարոն վարչապետն էլ այստեղ է, կոչ եմ անում՝ ստեղծել մեր երկրի համար հացահատիկի ռազմավարական պաշար, որը նաև կնպաստի հացահատի գների կայունացմանը։ Կարտոֆիլի առումով խնդիրները շատ են, եթե չկարողնաանք, մեկ քայլ առաջ գնալ և մտածել կարտոֆիլի վերամշակման մասին… Անընդհատ լճացման սպառնալիքի տակ ենք, որ ամեն տարի հնարավոր է՝ հազար հեկտար ավել մշակենք և կարտոֆիլի գներն ընկնեն»։
ԱԺ պատգամավորը տեղեկացրեց, որ օրենսդրական առումով որոշ քայլեր են նախաձեռնել.
«Գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից իջեցնել 10 տոկոսի, որպեսզի մրցունակ լինենք ԵԱՏՄ այլ երկրների հետ»։
Նա ներկայացրեց նաև կատարված աշխատանքները՝ ասելով. «Մի քանի օր առաջ տոհմային անասնաբուծական ֆերմաներին, որոնք անասունները բուծում են ՀՀ-ում, ազատեցինք ԱԱՀ-ից»։
Վարազդատ Կարապետյանը կարևոր է համարում Գյուղատնտեսության պետական աջակցության մասին շրջանակային օրենքի մշակումը, որն, ըստ նրա՝ հնարավորություն կտա երկարաժամկետ առումով պատկերացնել, թե Հայաստանում գյուղատնտեսությունը ո՞ր ուղղությամբ է զարգանալու.
«Մենք գնում ենք ինդուստրիա՞լ գյուղատնտեսությամբ, որը սննկացնելու է մեր հողերը, թե՞ օրգանական գյուղատնտեսությամբ և աշխարհին հայտնի ենք դառնում որպես առողջ սննդի և մաքուր ջրի երկիր»։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողով և տեղական արտադրանքի «EXPO» ցուցահանդես։
Զարուհի Դիլանյան