
Ոստիկանության Կապանի բաժնում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ահաբեկչության հակազդման ուղղությամբ անցկացվող համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են բացատրական աշխատանք։ Արդյունքում մայիսի 4-ին բաժին եկավ Կապանում ապրող 58-ամյա մի տղամարդ և ոստիկաններին հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Տղամարդու հայտնածով՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգը, փամփուշտները, նռնակները, պայթուցիչները, փամփշտատփերն ու մնացած ռազմամթերքը գտել է կիսաքանդ շինության տարածքում։ Կամավոր հանձնված զենք-զինամթերքը ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության, դրանք կամովին ոստիկանություն ներկայացրած տղամարդն էլ բաց է թողնվել։