«Պատկերացնո՞ւմ եք՝ ինձ վախեցնում են, որ փողոց դուրս կգան». Փաշինյան
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց՝ արդյոք կառավարությունն ինտրիգների կարիք ունի՞.
«Մենք ընտրություններում 70% ձայն ենք հավաքել: Այսօր լինի խորհրդարանական ընտրությունները՝ մենք ավելի շատ ձայն կհավաքենք: Մարդիկ կան, որ ակնարկում են ու փորձում են մեզ վախեցնել, որ փողոց դուրս կգան: Պատկերացնո՞ւմ եք՝ ինձ վախեցնում են, որ փողոց դուրս կգան»:
Նրա խոսքով՝ գուցե իրենք դրա թաքուն հույսն ունեն, կարող է իրենք էլ փողոց դուրս գան, որովհետև ժողովրդի մոտ երկրորդ հեղափոխության պահանջն է հասունանում, մարդիկ մտածում են՝ փողոց դուրս գալով որոշ հարցեր շատ արագ կլուծվեն:
«Փողոց դուրս գալով մեզ վախեցնո՞ւմ են: Դուք մտածում եք՝ մեր իշխանությունը վստահության պրոբլեմ ունի, հանկարծ էս մեկին՝ սենց, էն մեկին՝ նենց: Էդ մարդիկ չեն հասկանում՝ ինչ ա կատարվում Հայաստանում: Էդ մարդիկ չեն հասկանում, որ ՀՀ գործող վարչապետը իշխանություն պահելու խնդիր չունի, և իրանք շարունակում են հին կատեգորիաներով մտածել: Եվ մարդիկ կան, Սերժ Սարգսյանի էն տարիներին, իշխանության տարիներին էնքան բան ա կուտակվել, որովհետև չեն ասել, չեն կարողացել ասել, վախեցել են ասել, որովհետև պայմանավորված են եղել, որ իրանց չափը էսքան ա, ավելի դուրս չեն գա, հիմա էս ազատությունից օգտվելով՝ ամբողջ էներգիան դուրս են հորդում»,- ասաց Փաշինյանը: