Բաժիններ՝

«Ներկայիս «Մանչեսթեր Յունայթեդը» ընդհանրապես թիմ չէ: Սուլշերը պետք է քար առ քար հավաքի այն». Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը «Հադերսֆիլդի» հետ ոչ ոքի խաղից հետո (1:1) քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին:

«Հակառակորդը «Հադերսֆիլդն» էր, որ խնդիրներ ուներ ամբողջ մրցաշրջանում: Երբ դիտում եք նրանց հանդիպումները, տեսնում եք, որ նրանց մակարդակը բավականաչափ բարձր չէ: Բայց ինձ ավելի դուր եկավ նրանց խաղը, քան այն տղաներինը, ովքեր խաղում էին կարմիր մարզահագուստով:

Ինձ ոչինչ դուր չի գալիս այս թիմում: Ոչինչ: Սա պարզապես սարսափելի է: Նայեք նրանց: Սա մարդկանց ամենատարանջատված խումբն է:

Մարզիչը ցանկանում է, որ թիմը իրեն դուր գա: Ես նայում եմ Սուլշերին և չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ է նա մտածում, թե ինչպես է նա սիրում այս թիմը:

Ներկայիս «Մանչեսթեր Յունայթեդը» ընդհանրապես թիմ չէ: Այն ինձ հիշեցնում է «Տոտենհեմին», որը նոր էր գլխավորում Պոչետինոն: Քաբուլ, Ադեբայոր, Կապու… Սրանք մարդիկ էին, որ խաղում էին առանց ոգու: Նա դասավորեց թիմը քար առ քար:

Օլեն պետք է նույնը անի: Սուլշերը պետք է քար առ քար հավաքի թիմը: Լավ կլինի, որ ակումբը փորձառու սպորտային տնօրեն գտնի իրեն օգնելու համար: Բայց, ինչպես մամուլը գրեց անցած շաբաթ, որոնումները խնդիրներ են առաջացնում»,- ասել է Նևիլը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս