Բաժիններ՝

Սալահը ուղեղի ցնցում է ստացել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի առաջատար Մոհամեդ Սալահի վնասվածքի մասին:

«Նա ուղեղի ցնցում ունի, այնպես որ նա պարզապես չի կարող խաղալ: Դա ամենն է, ինչ կարող եմ ասել:

Նա իրեն զգում է լավ, բայց ոչ բավարար՝ բժշկական տեսանկյունից: Նա իսկապես ցանկանում է խաղալ, բայց դա չի կարող անել»,- ասել է Կլոպը:

Գերմանացի մասնագետը կարծում է, որ ֆուտբոլիստը կմասնակցի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպմանը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենակարևոր խաղում:

Սալահը վնասվածք է ստացել «Նյուքասլի» հետ (3:2) Անգլիայի առաջնության խաղում: Ֆուտբոլիստը բախվել էր մրցակցի դարպասապահի հետ, և ստիպված էր պատգարակով լքել խաղադաշտը:

Եգիպտացի ֆուտբոլիստը և Ռոբերտո Ֆիրմինոն բաց կթողնեն այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը «Բարսելոնայի» հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս