
«Շատերը ստիպեցին ինձ զգալ, որ ես իրենց պետք եմ». Կասիլյասը դուրս է գրվել հիվանդանոցից

Դարպասապահ Իկեր Կասիլյասը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա վիրահատվել էր սրտի կաթվածից հետո:
«Ես շատ շնորհակալ եմ բոլորից, որովհետև շատ բախտավոր էի: Շատերը ստիպեցին ինձ զգալ, որ ես իրենց պետք եմ: Նման պահերին դա ժպիտ է պարգևում, ես շատ ուրախ եմ, որ այսքան մարդիկ եկել են այստեղ (հիվանդանոց):
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կլինիկային և բժիշկ Ջոաո Կառլոս Նելսոնին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, սոցիալական ցանցերում հազարավոր գրառումների համար, ինչպես նաև ֆուտբոլի տարբեր ներկայացուցիչներին՝ աջակցության համար:
Ես ստիպված կլինեմ սպասել մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս, բայց ես չեմ մտածում դրա մասին: Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունենալու ապագայում, բայց ամենակարևորն այն է, որ ես կարող եմ այստեղ կանգնել և հիմա հանգիստ խոսել: Շնորհակալություն սպասելու համար, տեսնենք, թե ինչ կլինի շուտով»,- ասել է Կասիլյասը:
Իսպանական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ Կասիլյասը կաթվածից հետո չի շարունակի ֆուտբոլիստի կարիերան:
Սիրարփի Աղաբաբյան