Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին ԼՂ նախագահների խնդրանքը քաղաքական ժեստ չէ. Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին ԼՂ նախագահների խնդրանքը քաղաքական ժեստ չէ:

«Ես կարծում եմ՝ քաղաքականությունը այստեղ որևէ կապ չունի և ոչ էլ քաղաքական ժեստի մասին ենք խոսում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույց ասաց նա՝ նկատելով, որ դա նախագահների իրավունքն է:

Ըստ նրա՝ խնդիրն իրավական դաշտում է. «Պատասխանը դատախազի և այն անձանց տիրույթում է, որոնց նրանք դիմել են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031