
«Արարատ-Արմենիա»-ն պարտվեց «Գանձասար-Կապան»-ին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 31-րդ տուրը մեկնարկեց անակնկալ արդյունքով:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Գանձասար-Կապան»-ը մրցեց «Արարատ-Արմենիա»-ին: Տեղատարափ անձրևի ներքո կայացած խաղում «Գանձասար-Կապան»-ը հաղթեց 2:1 հաշվով: Կապանյան ակումբի կազմում աչքի ընկան Դավիթ Մինասյանը և Գեղամ Հարությունյանը: «Արարատ-Արմենիա»-ի հեղինակության գնդակը խփեց Լուիսը:
Տուրի մյուս երեք հանդիպումները կկայանան մայիսի 4-ին, 5-ին և 6-ին: