Բաժիններ՝

Թեստ. Ի՞նչ ունակություն եք դուք ձեր մեջ զարգացնում

Ժամանակի հետ մեկն իմաստուն է դառնում, ավելի համբերատար, մյուսն էլ սովորում է ավելի լոյալ լինել, ինչ-որ մեկն էլ իր մեջ զարգացնում է առանձնահատուկ տաղանդ կամ շնորհ։

Այս արագ և գունագեղ փաստը ձեզ կօգնի հստակեցնել, թե ինչ ունակություն եք ձեր մեջ հենց դուք ինքներդ զարգացնում։

Նայեք նկարազարդմանը։

Ընտրեք կյանքի ու զարգացման խորհրդանիշ կելտական ծառը, որը ձեզ մնացած առաջարկվածներից ավելի շատ է դուր եկել։

Կարդացեք նաև

Կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։

Ծառ 1

Գործնականություն

Դուք ձեր մեջ զարգացնում եք զգուշավոր ու խնայողական վերաբերմունք այն ամենի նկատմամբ, ինչ արդեն ունեք։

Դուք սովորում եք գնահատել ձեզ ու խնայել ձեր նյութական միջոցները, ժամանակը, ջանքերն ու առավելագույն օգտակարությամբ օգտագործել ձեր բոլոր ռեսուրսները։

Ծառ 2

Սեր

Դուք ձեր մեջ զարգացնում եք հիասքանչ զգացմունքներ ունենալու ունակություն որոշակի մարդու կամ ձեզ համար մտերիմ մարդկանց համար։

Դուք փոխում եք ձեր անձնական կյանքն ու հարաբերությունները։

Ծառ 3

Կազդուրում

Դուք ձեր մեջ զարգացնում եք ձեր մտերիմին նրա նեղ պահին օգնելու ունակություն։ Դուք սովորում եք բարելավել ձեզ համար հաճելի մարդկանց ֆիզիկական և բարոյական վիճակը։

Ծառ 4

Էմպատիա

Դուք ձեր մեջ զարգացնում եք ուրիշի ցավը զգալու ունակություն։

Դուք սովորում եք կարեկցել մարդուն նրա կյանքի բարդ իրավիճակների ժամանակ։

Ծառ 5

Ինքնագիտակցություն

Դուք ձեր մեջ զարգացնում եք ձեր վիճակը, նպատակները և ձգտումները գիտակցելու ունակություն։

Դուք սովորում եք գլուխ հանել ինքներդ ձեզնից։

Ծառ 6

Կանխազգացում

Դուք զարգացնում եք ձեր կանխազգացման ունակությունը։

Դուք լսում եք ձեր ներքին ձայնին ու ուշադիր եք վերաբերվում ձեր զգացողություններին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս