
Ավտովթար՝ Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում

Ապրիլի 29-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Tida» և «Mercedes Gelandewagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes Gelandewagen» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: