Բաժիններ՝

Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Անանդի հետ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Գերմանիայի միջազգային մրցաշարում:

Grenke Chess Classic մրցաշարի նախավերջին տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 33-րդ քայլին գրոմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

8 տուրերից հետո Արոնյանը 4 միավորով 7-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է 6,5 միավորով:

Վերջին` 9-րդ տուրում, Արոնյանի մրցակիցն ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930