Բաժիններ՝

Ռոմանոս Մելիքյան և Արմին Վեգների փողոցների խաչմերուկի մոտակայքում երկու հենասյուն շրջվել է ճանապարհի երթևեկելի հատված. ավտոճանապարհը դարձել է անանցանելի

Ապրիլի 29-ին, ժամը 02:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոմանոս Մելիքյան և Արմին Վեգների փողոցների խաչմերուկի մոտակայքում երկու հենասյուն շրջվել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի (հավանաբար ավտոմեքենա է բախվել). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է սյուներին, ինչի հետևանքով սյուները շրջվել են:

Փրկարարները «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ միասին սյուները ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Ապրիլի 28-ին, ժամը 19:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում այրվում է էլեկտրական ջրատաքացուցիչ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով ջերմահարվել է 15 գմ մալուխ:

Փրկարարներն ապամոնտաժել են 15 գմ մալուխ:

***

Ապրիլի 28-ին, ժամը 14:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյանի պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելի սկզբնամասում բեռնատար ավտոմեքենան վերին հատվածով բախվել է թունելի առաստաղին՝ վնասելով այն, թունելի երկաթյա կառուցատարրերը կախվել են, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ:

Փրկարարներն ապամոնտաժել են կառուցատարրերը՝ մոտ 8 գմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս