«Եթե ասել է, ուրեմն պետք է բացահայտումներ անի». Պապյանը՝ Փաշինյանի ասած օտարերկրյա գործակալների մասին

«Եթե  հայտարարություններ են արվում, ուրեմն բացահայտումներ պետք է տեղի ունենան, որովհետև նման հայտարարությունների դեպքում ստվերն ընկնում է բոլորի վրա: Պետք է հստակեցվի, որպեսզի մարդիկ իմանան՝ ում է վերաբերում, ում՝ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով փետրվարի 28-ին Սպահանում Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին՝ ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր ելույթում  ասել էր.

«Մեր հազարամյա փորձությունները հասցրել են մեզ մի հանգրվանի, որ մենք՝ որպես ժողովուրդ, հասունացել ենք՝ ունենալու հզոր պետություն: Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:

Իսկ ինչ վերաբերում է «Независимая газета»-ին տված հարցազրույցին, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես ես եմ քննադատում», Արա Պապյանը հակադարձեց.

«Հա, եղի՛ր, այդտեղ ի՞նչ կա գլուխ գովելու»:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս