Բաժիններ՝

«Դեռ ոչ մի բան չկա. կարող է պատահի՝ հետագայո՞ւմ լավ լինի վիճակը». Համաքաղաքացիները գնահատում են թավշյա հեղափոխության մեկ տարին

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց 168.am-ը փորձեց գնահատականներ լսել համաքաղաքացիներից՝ ինչպե՞ս են նրանք գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության, նոր իշխանությունների աշխատանքը։ Մարդիկ հիմնականում խուսափում էին խոսել  տեսախցիկի առաջ։

Իսկ թե ինչպե՞ս են գնահատում հեղափոխությունը հարցին՝ դրական պատասխաններ տվողների գնահատականները հիմնականում ընդհանուր էին։

https://youtu.be/9-UBTa6mQ2U

«Դեռ ոչ մի բան չկա.  կարող է պատահի՝ հետագայում լավ լինի վիճակը»,- 168.am-ի հետ զրույցում ասում է Սերոժ պապը։

«Գյուղին ոչ մի փոփոխություն չի եղել»,- վստահեցրեց գյուղի խնդիրներով քաղաք եկած մի մարդ, ով չցանկացավ ներկայանալ։

Մեր զրուցակիցներից մեկը, ով  հեղափոխության ակտիվ մասնակիցներից է եղել, ասաց, որ իր վրա փոփոխություններ չի զգացել, բայց հավատում է, որ լավ է լինելու. «Զգում ենք փոփոխություններ. ձերբկալումները, բացահայտումները»։

Կոնկրետ փոփոխություններ զգո՞ւմ եք՝ հարցին կտրուկ պատասխաններ էլ եղան. «Գնալով հետ ենք գնում»։

 Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930