Սննդակարգերն ամերիկացիների կյանքեր են խլում անբուժելի հիվանդություններին հավասար. գիտնականներ

Որոշ սննդակարգեր ոչ միայն արդյունավետ չեն, այլեւ կարող են վնաս հասցնել օրգանիզմին եւ նույնիսկ հանգեցնել մահաբեր վախճանի: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի մայրաքաղաքի Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները՝ տարբեր տեսակի սննդակարգերի հետեւող մարդկանց առողջության վիճակի բազմամյա հետազոտության հիման վրա: Այսպես, օրինակ, ամերիկացի սննդագետները պարզել են, որ այսպես կոչված նատրիումային սննդակագին հետեւողները, որի հիմքում ընկած է կարմիր միսը, ենթարկվում են վաղաժամ մահվան վտանգի:

Գիտնականների ստացած տվյալներով՝ 1990 թականից այդ սննդակարգից նշվել է մահացության բարձր մակարդակ՝ 33 մահացու վախճան ԱՄՆ-ի 100 հազար բնակչի հաշվով:  Չնայած ԱՄՆ-ի բնակչության առողջացման ընդհանուր դրական դինամիկային, ոչ արդյունավետ եւ ակնհայտ գիտականորեն չհիմնավորված սննդակարգերի հետեւելուց մահերի քանակով 1990 թվականից ի վեր երկիրն աշխարհում 43-րդ տեղից բարձրացել է ընդամենը վեց կետով՝ 100 հազար պացիենտի հաշվով 170 մահացու վախճանով, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Տեսանյութեր

Լրահոս