Բաժիններ՝

eBay ինտերնետ-աճուրդում տիրանոզավրի կմախք են վաճառքի հանել

eBay ինտերնետ-աճուրդը վաճառքի է հանել լոտ, որը հետաքրքրություն է ներկայացնում հնէաբան գիտնականների համար. գնորդներին առաջարկել են 2,95 միլիոն դոլարով ձեռք բերել իր տեսակի մեջ միակ «գիշատիչ տիրանոզավրի ձագի՝ 4,5 մետր երկարությամբ կմաnք՝ ավելի քան կեսմետրանոց գանգով»։

Գիշակեր դինոզավրի մնացորդները, որն ապրել է 68 միլիոն տարի առաջ, հայտնաբերել են 2013 թվականին Մոնտանայի նահանգում (ԱՄՆ)՝ մասնավոր սափականության պատկանող հողում: Կմաքխը դարձել է բրածոների պրոֆեսիոնալ սիրահար Ալան Դետրիչի սեփականությունը:

2017 թվականին Դետրիչը քարացուկը ժամանակավորապես տրամադրել էր Քանզասի համալսարանի Բնական պատմության թանգարանին, որտեղ այն ցուցադրվել է անքան ժամանակ, քանի դեռ տերը չի որոշել այն աճուրդի դնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս