Բաժիններ՝

««Լիվերպուլի» հետ խաղերը կգրավեն բոլոր երկրպագուներին». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պատմել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլի» հետ հանդիպումների իր ակնկալիքներից:

«Սա շատ հզոր հակառակորդ է՝ գերազանց հարձակվողներով, որոնք ցույց տվեցին իրենց ներուժն անցյալ մրցաշրջանում և հաստատեցին դա այս տարի:

Անցյալ տարի նրանք հասել էին եզրափակիչ, և այս տարի էլ նրանք անցկացնում են հրաշալի մրցաշար, ինչպես նաև պայքարում են Անգլիայի առաջնությունում:

«Լիվերպուլի» հետ խաղերը կգրավեն բոլոր երկրպագուներին: Սակայն այս խաղերը դժվար կլինեն երկու թիմերի համար էլ:

Բայց հորիզոնում եզրափակիչն է, այնպես որ,  մենք ամեն ինչ կտանք առավելագույն արդյունքի հասնելու համար»,- ասել է Վալվերդեն:

«Բարսելոնան» և «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում  կհանդիպեն մայիսի 2-ին՝ Կատալոնիայում, և մայիսի 7-ին՝ Անգլիայում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930