Բացահայտվել է ծերացման գլխավոր պատճառը
ԱՄՆ-ի Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ մարմնական բջիջների մուտացիաների թիվը տարիքի հետ մեծանում է: Հետազոտողները կարծում են, որ այդ գործընթացը հանգուցային է ծերացման եւ քաղցկեղի զարգացման հարցում:
Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Կենսաբանները հաջորդակարգել են (որոշել են նուկլեոտիդային հաջորդականությունը) մինչեւ 100 արեկան մարդկանց լիմֆոցիտների B- համագենը: Պարզվել է, որ նորածինների մոտ մուտացիաների միջին թիվը հասնում է 463,4-ի, 27 – 30 տարեկան մարդկան մոտ կա 1181,9 մուտացիա, իսկ նրանց մոտ, որոնք 52 – 75 տաերկան են՝ 2101,7 մուտացիա: Երկարակյացների մոտ (97 – 106 տարեկան) դիտվել է 3127 մուտացիա: