
Կիևում մետրոյի երեք կայարան են փակել Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճերի պատճառով

Կիեւում մետրոյի երեք կայարան են փակել Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի եւ Վլադիմիր Զելենսկու բանավեճերի պատճառով, որոնք տեղի կունենան «Օլիմպիյսկի» ազգային մարզական համալիրում: Այդ մասին հայտնել է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը: «Օլիմպիյսկայա» կայարանը, «Սպորտի պալատ» կայարանը, «Լեւ Տոլստոյի հրապարակ» կայարանը փակ են մուտքով եւ ելքով»,- ասված է Twitter-ում մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ:
Ապրիլի 17-ին հայտնի է դարձել, որ թեկնածուները պայմանավորվել են բանավեճերը Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում անցկացնել 19:00-ին: Ըստ որում թեկնածուների շտաբներն սկսել են երկու բեմի տեղակայումը: Բացի մարզադաշտում կայանալիք հանդիպումից, օրենքը սահմանում է բանավեճերի անցկացում Հանրային հեռուստատեսությունում Երեւանի Ժամանակով 22:00-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: