
Նուռնուս գյուղում հայտնաբերվել է նռնակի նմանվող առարկա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 18-ին, ժամը 17:33-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ «Ուրց» թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկում, հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնակի նմանվող առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: