Բաժիններ՝

«99 տոկոսով սպասում ենք, որ ցրտահարություն չի լինի». Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացնելով եղանակի տեսությունը՝ նշեց, որ այսօր և վաղը հանրապետությունում սպասվում է կարկուտ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝ գյուղոլորտում ապահովագրական մեխանիզմները սկսե՞լ են գործել, թե՞ ոչ։

«Ապահովագրական բյուրոն ստեղծվել է, մասնավոր ապահովագրականները գումարը փոխանցել են, մենք գումարի հետ խնդիր չունենք։ Միակ հարցը մնում է այն, որ այս մասնավոր ապահովագրականներն իրենց «ԱՅ ԹԻ» ներքին սպասարկումներն են անում, այսօր առավոտյան եմ խոսել նրանց հետ, ինձ խոստացել են, որ 1-2 ամսում այդ ամբողջ ներքին համակարգը կսկսի գործել»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է ապրիլի 17-ին գրանցված կարկուտին, Գ. Գևորգյանն ասաց, որ դրա հետևանքներն այդքան սարսափելի չեն եղել, և առաջին գնահատմամբ՝ լուրջ վնասներ չեն եղել։

«Մնացածի վերաբերյալ հավելյալ կզեկուցենք»,- նշեց Գեղամ Գևորգյանը։
Վարչապետը ԱԻՆ նախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ցրտահարության հետևանքները հաղթահարված են։

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ըստ օդերևութաբանների՝ ջերմաստիճանն ամենաշատը կնվազի ապրիլի 20-ին և 21-ին:

«Իրենք ասում են՝ չի լինելու, 99 տոկոսով սպասում ենք, որ չի լինի»,- նշեց Ֆ. Ցոլակյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930