
Լոնդոնում ոստիկանությունը բերման է ենթարկել գրեթե 300 բնապահպանական ակտիվիստների

Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել 290 բնապահպանական ակտիվիստների, որոնք ապրիլի 15-ից բողոքի ակցիաներ են անցկացնում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Այս մասին հայտնել է Սքոթլանդ յարդի մամուլի ծառայությունը: «Բերման ենթարկվածների թիվը երկու օրվա ընթացքում հասել է 290-ի»,- տեղեկացրել է ոստիկանությունը:
Ապրիլի 15-ին ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից հաղորդել էր, որ Extinction Rebellion կազմակերպության ակտիվիստները Լոնդոնի կենտրոնում արգելափակել են լիաբեռնված տրասպորտային ճանապարհները՝ բողոքելով շրջակա միջավայրի աղտոտման դեմ: Այդ ժամանակ էլ ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգի խախտման համար բերման են ենթարկել 122 մարդու:
Բնության պաշտպաններն ապրիլի 16-ին շարունակել են իրենց ակցիաները՝ հրաժարվելով դադարեցնել Վաթեռլոոյի կամրջի արգելափակումը, ինչի հետեւանքով ոստիկանների կողմից բերման է ենթարկվել 168 մարդ: Կարգի պահապանները նաեւ ցուցարարների են ձերբակալել Լոնդոնի Օքսֆորդ-սերքուս բանուկ խաչմերուկում: Extinction Rebellion-ի ակտիվիստները պլանավորում են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում շարունակել ցույցերը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ճանապարհներին: