Բաժիններ՝

Մոգերինին բացառել է Լիբիայում իրադրության կարգավորումը ռազմական ճանապարհով

Լիբիայի հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով, քանի որ պատերազմի շարունակությունը կհանգեցնի ավելի մեծ տառապանքների: Այս մասին հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Եթե պատերազմը շարունակվի, դա միայն կհանգեցնի ավելի մեծ տառապանքների: Եթե որևէ կողմ հասնի ռազմական հաղթանակի, տանուլ կտան բոլորը»,- Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Մոգերինին:

Նա կոչ է արել բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել կրակը, բացել հումանիտար միջանցքներն ու հաշտություն կնքել: ԵՄ բարձր ներկայացուցչի խոսքով՝ Լիբիայի համար ստեղծված ճգնաժամից դուրս գալու միակ ելքը խնդրի խաղաղ, բանակցային կարգավորումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930