
Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Լուիս Սուարեսը ցանկանում է շարունակել ելույթները «Բարսելոնայի» կազմում: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ուրուգվայցին հայտնել է ակումբին, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրը: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021թ. ամառ:
Հաղորդվում է, սակայն, որ «Բարսելոնան» տարակուսում է Սուարեսի տարիքի և ծնկի խնդիրների վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը