
«Ես կցանկանայի ավելի շատ հաղթել Չեմպիոնների լիգայում». Ինիեստա

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով այժմ խաղում է «Վիսել Կոբայի» կազմում, ասել է, որ ցանկանում էր ավելի շատ հաղթել Չեմպիոնների լիգայում:
«Ես կցանականայի ավելի շատ հաղթել Չեմպիոնների լիգայում, բայց կարծում եմ, որ պետք է հպարտ լինենք նրանով, ինչ ձեռք ենք բերել:
«Ռեալը» Չեմպիոնների լիգայում հաղթել է տիտղոսներ, սակայն դժգոհում է, որ իրենք չեն հաղթել առաջնությունում, որտեղ հաղթել է մեկ այլ ակումբ:
Ճիշտ է, որ «Բարսելոնայում» վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ունեինք թիմ, որը կարող էր մեկ քայլ առաջ գնալ Չեմպիոնների լիգայում»,- ասել է ֆուտբոլիստը:
Ինիեստան կատալոնական ակումբի հետ հաղթել է Չեմպիոնների լիգան 4 անգամ:
Սիրարփի Աղաբաբյան