«Մոտեցել ենք մրցանակին, բայց դեռ չեն վերցրել այն». Վալվերդե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լա Լիգայի 31-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» հետ հանդիպման մասին (2:0):
«Սա շատ կարևոր երեք միավոր է: Մենք ավելի մոտ ենք առաջնությանը, սակայն դեռ չենք հաղթել այն: Պետք է ավարտել աշխատանքը: Մոտեցել ենք մրցանակին, բայց դեռ չեն վերցրել այն:
Այս խաղը չափազանց կարևոր էր, այն մեծ նշանակություն ուներ: Մենք գոհ ենք, քանի որ մրցակիցը երրորդն է մրցաշարային աղյուսակում: Մեր մրցակիցը արտակարգ էր և պայքարեց մինչև վերջին վայրկյանը՝ լինելով 10 հոգով:
Առջևում շատ կարևոր խաղեր են Չեմպիոնների լիգայում, հետո միայն կմտածենք առաջնության հաջորդ մրցակցի մասին: Կաշխատենք հաղթել բոլոր խաղերը, բայց դեռ պետք է կենտրոնանանք Չեմպիոնների լիգայի վրա:
Հեռացումը շատ ազդեց խաղի տեմպի վրա:
Երկրորդ կեսում ավելի լավ խաղացինք: Մրցակիցը վտանգավոր էր, Օբլակը շատ լավ խաղ անցկացրեց»,- ասել է Վալվերդեն:
Սիրարփի Աղաբաբյան