Իզաբելա Յայլյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Ծանրամարտի Հայաստանի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում:
Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայյի կանանց առաջնության 59 կգ քաշայն կարգում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց նախ 90 կգ, ապա 96 կգ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Յայլյանը բարձրացեց միայն 111 կգ, այնուհետ չկարողանալով ֆիքսել 116 կգ: Երկամարտի 207 կգ արդյունքով հայ ծանրորդը գրավեց 5-րդ տեղը:
Ապրիլի 9-ին տղամարդկանց թիմի պայքարը կսկսի 73 կգ քաշային Արմեն Գրիգորյանը (Երևանի ժամանակով՝ 20:30):
Ապրիլի 10-ին մեդալների համար կպայքարեն 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և Ռաֆիկ Հարությունյանը (Երևանի ժամանակով՝ 20:30):
Ապրիլի 11-ին 89 կգ քաշում ուժերը կչափեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):
Ապրիլի 12-ին կանանց թիմից մրցասպարեզ դուրս կգա 87 կգ քաշայինն Տաթև Հակոբյանը (մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին):
Իսկ ապրիլի 13-ին՝ մրցումային վերջին օրը մեդալների համար կպայքարեն ծանր քաշայինները: Արփինե Դալալյանը կմրցի +87 կգ քաշում (Երևանի ժամանակով՝ 15:00-ին), 102 կգ քաշում Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (Երևանի ժամանակով՝ 9:00-ին), 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը (Երևանի ժամանակով՝ 12:00-ին) և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):
Լուսանկարը՝ MediamaxSport