Բաժիններ՝

«Բենզեման միշտ կարևոր է եղել «Ռեալի» համար». Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի մասին կարծիքով: Զիդանը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Բենզեման փոխվել է անցյալ տարվա մայիսից մինչև հիմա:

«Քարիմը միշտ կարևոր է եղել «Ռեալի» համար: Հիմա Քարիմն ավելի շատ գոլեր է խփում, բայց նա միշտ հանդիսացել է կարևոր խաղացող «Ռեալի» համար»,- Զիզուի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղերում 31-ամյա Բենզեման դարձել է 17 գոլի, ինչպես նաև 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆրանսիացու պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս