Բաժիններ՝

«Արսենալ»-ը պարտվեց «Էվերթոն»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հյուրընկալվել էր «Էվերթոն»-ին:

Մեկնարկից 10 րոպե անց «Էվերթոն»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ֆիլ Յագիլկան: Առաջին 45 րոպեներին «զինագործները» հաջող չէին գործող, նույնիսկ լուրջ չէին էլ անհանգստացնում մրցակցի դարպասապահին: Երկրորդ կեսում «Արսենալ»-ը մի քանի սուր գրոհներ կազմակերպեց, բայց անարդյունք: Ի վերջո «Էվերթոն»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արսենալ»-ին:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Արսենալ»-ը 3-րդ հորիզոնականից նահանջեց 4-րդ տեղ և ունի 63 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930