Շուշի-Ստեփանակերտ հասարակական տրանսպորտը կաշխատի հավելյալ ժամերի ու քանակի

Ապրիլի 20-ից Շուշի-Ստեփանակերտ հասարակական տրանսպորտը կաշխատի հավելյալ ժամերի ու քանակի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտ-Շուշի երթուղին ապահովող «Ուրագան» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ամեն օր յուրաքանչյուր 20 րոպեն մեկ գործում է Շուշի-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Շուշի երթուղին:

«Մեր կողմից մեկամսյա ժամկետով փորձնական առավոտյան՝ 08:30-ին, Շուշիից Ստեփանակերտ կշարժվի 2 երթուղի, իսկ երեկոյան՝ 19:00-ից Ստեփանակերտից Շուշի կշարժվի ևս 2 տրանսպորտ: Բացի դրանից ամեն օր ժամը 21:00-ին Շուշիից դեպի Ստեփանակերտ կշարժվի 1 տրանսպորտ, իսկ Ստեփանակերտից Շուշի՝ 21:30-ին»,-տեղեկացրել է տնօրենը:

Կ. Սարգսյանն ասել է, որ հասարակական տրանսպորտի հավելյալ ժամերի ու քանակի աշխատանքը կապված է այն գործոնով, որ երեկոյան ժամերին երիտասարդների մի մասն իրենց հանգիստն անց են կացնում Ստեփանակերտում, մի մասն էլ՝ Շուշիիում, սակայն նրանք հաճախ ունենում են տրանսպորտից օգտվելու խնդիր, որն էլ փորձում է ապահովել «Ուրագան» ՍՊ ընկերությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930