 
                        «Թեղուտ»-ը կվերաբացվի. նոր օպերատոր է ներգրավվել հանքավայրը. Գլխավոր տնօրենը ռուս է. «Ժողովուրդ»
 
                                    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեղուտ» ընկերությունում վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանից: Նրա խոսքերով՝ «Թեղուտ» ընկերությունում գործադիր եւ գլխավոր տնօրեններ են արդեն նշանակվել, գլխավոր տնօրենն ազգությամբ ռուս է: Մոտ երեք ամսից ընկերությունը հնարավորություն կունենա շահագործել հանքավայրը:
Նշենք, որ այժմ Թեղուտի հանքավայրն ռուսաստանյան ՎՏԲ բանկի հսկողության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոսքը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում եւս հանքարդյունաբերությամբ է զբաղվում: Պարզվում է՝ Նորիկ Պետրոսյանն արդեն սկսել է զբաղվել Թեղուտով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        