Վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի գլխավորությամբ, վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։

Բողոքի քննությունը սկսվել էր երեկ՝ ապրիլի 4-ին, և հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմը չէր հասցրել ամբողջական ներկայացնել բողոքը։

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը երեկ լրագրողներին տեղեկացրել էր, որ այսօր իրենց բողոքը ներկայացնելուց զատ, կներկայացնեն նաև առարկություններ դատախազների բերված բողոքի վերաբերյալ, որից հետո, եթե ավելացնելու բան լինի, ապա կլրացնի Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի կողմից ներկայացրած միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930