Իշխանության ներսում ձեւավորված թիմերը միմյանց ոչնչացման գործընթաց են սկսել. կա մեկ բացառություն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության աշխատակազմում աշխատանքից ազատվել են վարչապետի արարողակարգի պետ Ալեքսանդր Մխիթարյանը, կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտա Ազարյանը (Արթուր Վանեցյանի մայրը) և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Եթե սրան գումարենք նաև Հայկ Այվազյանի ազատումը, ստացվում է, որ եթե սկզբնական շրջանում ՀՀԿ-ականներին և, այսպես կոչված, «այլախոհներին» էին աշխատանքից ազատում և մաքրում իրենց շրջապատը, ապա հիմա «հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին»:

Դա պայմանավորված է նրանով, որ իշխանության ներսում ակնհայտ թիմային բաժանումներ են տեղի ունենում, և յուրաքանչյուր բլոկը փորձում է ճիշտ դիրքավորվել իշխանական տիրույթում, իսկ ձևավորված թիմերը միմյանց ոչնչացման գործընթաց են սկսել:

Այստեղ միակ բացառությունը երևի թե Մարգարիտա Ազարյանն է, ով, ըստ մեր տեղեկությունների, ազատվել է իր դիմումի համաձայն՝ թոշակի անցնելու կապակցությամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս