Բաժիններ՝

30 արտադրողների նոր ավտոմեքենաներ են ներկայացվել Motor Show ցուցահանդեսում

20-ից ավելի նոր ավտոմեքենաներ եւ մի քանի կոնցեպտուալ մոդելներ են ներկայացված մարտի 27-ին բացված Բանգկոկի միջազգային տրանսպորտային ցուցահանդեսում (Bangkok International Motor Show 2019): Միջոցառումն անցկացվում է Impact Arena ցուցահանդեսային կենտրոնում, այն կտեւի մինչեւ ապրիլի 7-ը:

Ստուգատեսի հոբելյանական լինելու կապակցությամբ կազմակերպիչները տեղադրել են լրացուցիչ վահանակներ, որոնց վրա ներկայացվում է միջոցառման պատմությունը, որը 1979 թվականին սկսվել է Լյումպինի բանգկոկյան զբոսայգում: Այդ ժամանակվանից ցուցահանդեսը տեղափոխվել է երեք անգամ եւ 2011 թվականից անցկացվում է Impact Arena-ում: Կազմակերպիչների տվյալներով՝ 40 տարվա ընթացքում ցուցահանդես է այցելել ավելի քան 54,25 մլն մարդ:

Սպասվում է այս այս տարի 12 օրվա ընթացքում ցուցահանդես կայցելի մոտավորապես 1,5 մլն մարդ: Այս անգամ իրենց նորույթներն են բերել 33 ավտոարտադրողներ, ինչպես նաեւ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի 23 ընկերություններ, որոնք մոտոցիկլետներ են թողարկում: Միջոցառմանը ներկայացված են Mitsubishi e-Evolution եւ Mazda Kai կոնցեպտուալ մոդելները: Վերջինս արդեն վաճառվում է ԱՄՆ-ում, բայց դեռ հասանելի չէ Թաիլանդում:

Նաեւ ստուգատեսում ներկայացված են Chevrolet Captiva-ի նորացված տարբերակը, որն այստեղ վաճառքում կհայտնվի տարվա կեսերին, եւ լիովին էլեկտրական MG eZS ավտոմեքենան: Ստուգատեսը նաեւ նշանավորել է Թաիլանդում BMW X7-ի եւ նորացված Z4-ի, Toyota Supra-ի, Lexus UX250H-ի, Aston Martin DBS Superleggera-ի, Suzuki Jimny-ի նոր տարբերակի, Hyundai Kona Electric էլեկտրամոբիլի առաջիկա վաճառքների սկիզբը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս