Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է թուրինյան ակումբում տեսնել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Ռաֆայել Վարանին:
«Իրանական կողմից մշակված ցանկում ներառված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, վարունգը, խնձորը, լոլիկի մածուկը և խնձորի հյութը»,- շեշտեց փոխնախարարը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է իր հրաժարականի ամսաթիվը հայտնել չորեքշաբթի օրը՝ մարտի 27-ին:
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ճիշտ հավասարակշռություն գտնել աշարհի դինամիկ զարգացման եւ գլոբալ փոփոխությունների դարաշրջանում:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, եռակի օլիմպիական չմպիոն Իրինա Ռոդնինան անդրադարձել է Երևանում իր անունը կրող գեղասահքի դպրոցի վերանվանման մասին բարձրացված հարցին:
Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանի և համապատասխան քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ուղեկցությամբ մարտի 26-ին այցել է արդեն 44 օր հացադուլի մեջ գտնվող, ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժսպասարկում ստացող Կարեն Հովհաննիսյանին:
Պատգամավորները Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք համաձայնագրի հետ կապված բոլոր ծախսերը հաշվարկված են, և արդյո՞ք կա հստակ թիվ, թե այն որքան ծախս է պահանջելու։ Սակայն Նազենի Ղարիբյանը պատասխանեց, որ նման հաշվարկ չկա։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալից 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին:
«Սպայկա» ընկերությունը պանրի գործարան է բացել: Նախագծի իրագործման համար ներդրվել է ավելի քան 15 միլիոն դոլար: Մեկ տարվա ընթացքում կառուցված գործարանը նախագծվել է հայ և գերմանացի մասնագետների կողմից: Օգտագործվել են գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ուսանողի առջև դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Լրագրողների հետ ճեպազրույցում Հարությունյանը նշեց, որ դա բոլորին հայտնի է և մամուլում մատնանշվել է, թե ում է նկատի ունեցել ՀՀ վարչապետը. «Վարչապետը շատ պարզ և ընթեռնելի ձևով ներկայացրեց: Դուք բոլորը գիտեք նրանց մասին»:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին ՊՆ վարչական համալիրում դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Պաշտպանության և հարձակման ժամանակ գործողությունների և վարժաձևերի հստակ ու արագ կատարմանը նպաստելու, մարտավարական գործողությունների ընթացքում կրտսեր հրամանատարների շրջանում նախաձեռնողականություն և բարոյակամային բարձր հատկանիշներ ձևավորելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասի մարտավարական դաշտում հրաձգային ջոկերի հետ անցկացվել է մարտական հրաձգություն՝ ցերեկային և գիշերային պայմաններում:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի կողմից զորամասերի մարտական հերթապահության և ամենօրյա գործունեության վերահսկման ժամանակացույցի համաձայն՝ մարտի 19-ից 22-ը ստուգվել են մարտական դիրքերում հերթապահության իրականացման պայմանները, զորամասերի հրամանատարությանը ցուցաբերվել է գործնական օգնություն՝ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման կազմակերպման ուղղությամբ:
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ,մասնավորապես, ասվում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ:
«Շահութահարկի մասով տվել ենք ուղղում: Պետության բյուջե գումար է վճարվել, և մենք տվել ենք մեր ուղղումը, 2,045,282,459 դրամն ամբողջությամբ վճարվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես են վերահսկելու այն գործընթացը, որ, օրինակ, գումարով դիպլոմային աշխատանքներ գրողները թռուցիկներ բաժանեն, հեռախոսահամարներ փոխանցեն և այլն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա: Այս մասին տեղեկացանք Էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում հրապարակված ՀՀ վարչապետի որոշումից՝ Ավստրիա կառավարական պատվիրակություն գործուղելու մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին, որը նվիրված էր ԳԱԱ 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, բայց նրա համար դեռեւս դժվար է իր թատրոն հաճախելը, բժիշկները խորհուրդ են տալիս նախ լիովին վերականգնվել:
Գերմանիայի ոստիկանությունը մարտի 26-ի առավոտյան մարդկանց տարահանել է երկրի վեց քաղաքների քաղաքապետարաններից բռնության գործադրման անանուն սպառնալիքներ ստանալուց հետո:
ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադառնալով «ՀՀ գովազդի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է արգելել գումարով կուրսային և դիպլոմային աշխատանքների մասին գովազդները, նշեց, որ նախագծի ընդունումը շատ կարևոր է, քանի որ այսօր ակադեմիական, գիտական և դասախոսական շրջանակների հանդեպ կա անարգանք։
Կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին:
Լիբանանի տնտեսական իրադրությունը, որի տարածքում գտնվում են 1,5 մլն սիրիացի փախստականներ, կարող է նրանց դրդել արտագաղթելու Եվրոպա:
«Նիկոլ Փաշինյանը խախտել է նաև Սահմանադրության՝ ցանկացած խտրականության, այդ թվում՝ քաղաքական հայացքների համար, արգելքքի մասին դրույթը:Կրկնակի ստանդարտների գուռուն իր որոշումներով արդեն իսկ հասցրել է ողողել բուհերի կառավարման խորհուրդները քաղաքական լոյալություն դրսևորող սեփական քաղաքական թիմի կադրերով»: