Եղանակը կցրտի 7-10 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Մարտի 26-ի ցերեկը, 28-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 26-ի ցերեկը, 28-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.40C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.80C