Բաժիններ՝

«Բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի շնչառությունը պահվի». Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` նախարարի խորհրդականներն այցելել են Մասիս քաղաքում մարտի 23-ին ավտոմեքենայում բռնկված հրդեհից տուժած 12-ամյա երեխային:

«Արմենպրես»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է` մարմնի 40 տոկոս ծածկույթի, նաև վերին շնչուղիների այրվածքով:

«Առաջին պահից հիվանդը գտնվել է արհեստական շնչառության տակ: Բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի շնչառությունը պահվի, և կյանքին վտանգ չսպառնա: Առաջիկա օրերին երեխային անհրաժեշտ է լինելու ներարկել արյուն, պլազմա և սննդային մասսա, որը կապահովի առողջապահության նախարարությունը»,-տեղեկացրին նախարարությունից:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե հարազատները չեն այցելել երեխային, նախարարությունից հավաստիացրեցին, որ նախարարության ներկայացուցչները հանդիպել են հիվանդի եղբորը, ով պարբերաբար այցելում է նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031