
Նոր զարգացումներ միջկորեական երկխոսության մեջ

Հյուսիսային Կորեան դուրս է բերել իր անձնակազմը երկու երկրների ներկայացուցչական գրասենյակից: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Հյուսիսիային Կորեան որոշել է դուրս բերել իր ներկայացուցիչներին երկու Կորեաների միջև ստեղծված ներկայացուցչակայն գրասենյակից: Այս մասին Փհենյանը տեղեկացրել է Սեուլին ուրբաթ օրը կողմերի ներկայացուցիչների շաբաթական հերթական հանդիպման ժամանակ:
«Հյուսիսային Կորեան մեզ տեղեկացրել է, որ դուրս է բերում իր անձնակազմը ներկայացուցչական գրասենյակից: Նրանք նաև նշել են, որ դեմ չեն, որ Հարավը պահպանի գրասենյակը, հետագա քայլերի մասին տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ»,- հայտնել է Միավորման հարցերով փոխնախարար Չուն Հաե Սանգը:
Հարավային Կորեայի Միավորման հարցերով փոխնախարար Չուն Հաե Սանգը ափսոսանք է հայտնել Փհենյանի որոշման կապակցությամբ եւ ընդգծել, որ Հարավը կշարունակի աշխատել գրասենյակում:
«Մենք դա չենք դիտարկում որպես համաձայնագրի խախտում: Մենք ցանկանում ենք ավելի երկար ժամանակ ուսումնասիրել իրավիճակը և արձագանքել զարգացումներին՝ խուսափելով վաղաժամ կարծիք հայտնելուց»,- նշել է փոխնախարարը:
Այս լուրը նախորդել էր Վիետնամում ԱՄՆ-ի նախագահի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդի անհաջող հանդիպումը: Ներկայացուցչական գրասենյակը բացվել էր դեռևս անցած սեպտեմբեր ամսին, որպես երկու Կորեաների հաշտեցմանն ուղղված քայլ: