Բաժիններ՝

Խամեսը չի ցանկանում մնալ «Բավարիայում» և պլանավորում է վերադառնալ «Ռեալ»

Որոշված չէ Խամես Ռոդրիգեսի ապագայի հարցը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, և ում իրավունքները պատկանում են «Ռեալին»:

Ըստ Marca-ի տեղեկությունների՝ ֆուտբոլիստը չի ցանկանում մնալ Մյունխենում և մտադիր է ամռանը վերադառնալ մադրիդյան ակումբ: Նա պլանավորում է շփվել Ֆլորենտինո Պերեսի և Զինեդին Զիդանի հետ, ում հետ նա թյուրըմբռնում էր ունեցել:

Եթե «Ռեալը», այնուամենայնիվ, հետաքրքրություն չցուցաբերի, ֆուտբոլիստն այլ ակումբ կտեղափոխվի:

«Ոչ ոք չգիտի՝ ինչ տեղի կունենա ապագայում: Ակումբները բանակցություններ կվարեն:

Ես ամեն ինչից գոհ եմ և այստեղ ինձ հարմարավետ եմ զգում: Կովաչը լավ մարզիչ է: Վստահ եմ, որ նրա հետ մենք շատ տիտղոսներ կնվաճենք»,- ասել է Խամեսը Sport1-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս