Բաժիններ՝

Փարիզում ոստիկանները ձերբակալել են «դեղին բաճկոնների» ակցիայի 31 մասնակցի

Փարիզի իրավապահ մարմինները քաղաքում ընթացող «դեղին բաճկոնների» ցույցերի շրջանակում ձերբակալել են 31 մարդու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ ի տարբերություն նախորդ շաբաթ օրերի ցույցերի՝ մարտի 16-ի ցույցն իրականացվում է բավական ագրեսիվ կերպով: Փարիզի որոշ հատվածներում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:

Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիան անցկացվում է արդեն 18-րդ շաբաթ օրն անընդմեջ: Դրանք սկսվել են 2018 թվականի նոյեմբերից՝ ինչ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:

https://www.facebook.com/RTFrance/videos/410730196369093/?t=46

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031