Եվս 4 տնտեսվարող ստացել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մարտի 11-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 4 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 20 տնտեսվարող: 14 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 8 դիմում մերժվել, 1 դիմում ուսումնասիրության փուլում է: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ.
1. «ՄԱԴԱԼԻՎԱ» ՍՊԸ
2. «ՆԵԿԱ» ՍՊԸ
3. «ԳԱԲԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
4. «ՌՈՒԴԱՐՏ» ՍՊԸ