Բաժիններ՝

Աբու Դաբիի Նախագահական պալատն առաջին անգամ կբացեն այցելուների համար

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաքում նախագահական համալիրն առաջին անգամ կբացեն այցելության համար: Այս մասին հայտնել է Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանը:

«ԱՄԷ-ի նախագահի հանձնարարությամբ կարգադրություն է արված առանձնացնել նախագահական համալիրի շենքը՝ «Քասր ալ Վաթանը»՝ «Ազգերի պալատը»: Պալատում շրջագայությունները կնպաստեն Արաբական Միացյալ Էմիրությունների պատմության եւ մշակույթի լավագույն ըմբռնմանը»,- գրել է նա Twitter-ում:

Համալիրն այցելուների համար կբացվի մարտի 11-ին:

«Ազգերի պալատի» հյուրերը կկարողանան ծանոթանալ գրքերի եւ ձեռագրերի հավաքածուին, որոնք նվիրված են Արաբական Միացյալ Էմիրությունների պատմությանը, նրա քաղաքական ուղեգծին, հասարակական եւ մշակութային զարգացմանը:  Երեկոյան ժամերին այցելուների համար նախատեսված է լուսային եւ լազերային շոու Էմիրության պատմության՝ նրա անցյալի, ներկայի եւ ապագայի մասին:

Նախագահական պալատը կառուցել են 2015 թվականին Աբու Դաբիի Ռաս Էլ Ահդար գեղատեսիլ թերակղզում: Համալիրի մակերեսը, ներառյալ կանաչ տնկարկները, կազմում է 1,5 քառակուսի կիլոմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս