Գիտնականները նշել են ատամների հետ կապված խնդիրների մահացու վտանգը
Բերանի խոռոչի մանրէների մեծ քանակությունը, որոնք պարունակում է ատամնափառը, արագացնում են հաստ աղու քաղցկեղի աճը: Այդ մասին գրել է MedicalXpress-ը:
ԱՄՆ-ի Կոլումբիական համալսարանի գիտնականները կատարել են գիտափորձ, որի ընթացքում բացահայտել են F. Nucleatum մանրէի գործողության մեխանիզմը, որն ազդում է ուռուցքի զարգացման վրա: Նրանք պարզել են, որ աղիներում նորագոյացությունը զարգանում է անեքսին A1 սպիտակուցի ներգործության ներքո, որը կապող դեր է կատարում մանրէի եւ քաղցկեղային բջիջների միջեւ:
Մասնագետները պարզել են, որ կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի մոտ մեկ երրորդը կապված է F. Nucleatum-ի պարունակության ավելացման հետ, որն ուղեկցում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են պարոդոնտիտը եւ կարիեսը: Ըստ որում այդ ուռուցքներն առավել ագրեսիվ են եւ մյուսներից ավելի հաճախ են հանգեցնում մահաբեր վախճանի, հաղորդել է ՌԻԱ Նովոստի