Սինգապուրում ներկայացվել է աշխարհում առաջին անվարորդ էլեկտրական ավտոբուսը՝ 80 ուղևորի համար
Մարտի 5-ին Սինգապուրում ներկայացվել է 80 ուղեւորի համար նախատեսված անվարորդ էլեկտրական ավտոբուս, որը մշակվել է Volvo ավտոկոնցեռնի եւ Նանյանի տեխնոլոգիական համալսարանի կողմից: Արտադրողներն իրենց մշակումն առաջինն են համարում աշխարհում, որի փորձարկումները ճանապարհներին կսկսվեն մի քանի ամսվա ընթացքում։
Ներկայում մասնագետներն արդեն ավարտել են 12-մետրանոց ավտոբուսի հաջող փորձարկումները հատուկ փորձարանում: 80 ուղեւորի տեղափոխելու համար հաշվարկված փոխադրամիջոցի ընթացքի պաշարը կազմում է 25 կիլոմետր,էլեկտրակայանքի ամբողջական լիցքավորումը տեւում է վեց րոպե: Ավտոբուսը հանդերձված է GPS համակարգով, տվիչներով, որոնք թույլ են տալիս հեռավոր օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալ եւ մշակել օպտիկական համակարգերի, ինչպես նաեւ հատուկ խցիկների օգնությամբ, որոնք արտացոլում են շրջակայքի եռաչափ պատկերը: